Նոյեմբերի 28-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Գլխավոր շտաբի պետը25 նոյեմբերի 2005 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նիկոլաոս Դուվասի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի ծրագրով նախատեսվում են հանդիպումներ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ: Հունական պատվիրակությունը կայցելի նաեւ ՀՀ ՊՆ խաղաղապահ գումարտակ եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Նոյեմբերի 29-ին Նիկոլաոս Դուվասի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մայր Աթոռ Սբ Էջմիածին, ապա` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին:Նախատեսվում է նաեւ այցելություն ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության գունդ, ուր տեղի կունենան ցուցադրական վարժանքներ: Նոյեմբերի 30-ին հունական պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |