Դ.Ջամալյան. Ադրբեջանցիների նկրտումներն անիրականանալի են դառնում Արցախում ապրող մարդկանց շնորհիվ

Դ.Ջամալյան. Ադրբեջանցիների նկրտումներն անիրականանալի են դառնում Արցախում ապրող մարդկանց շնորհիվ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների նկրտումներն անիրականանալի են դառնում նաև Արցախում ապրող մարդկանց շնորհիվ, ուստի, ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի, չպետք է ջանք խնայել Արցախը շենացնելու համար: «Ապրելով թուրքերի և ադրբեջանցիների հարևանությամբ, գիտենալով մեր թշնամիների նկրտումներն՝ առաջնահերթություն է Արցախի համաչափ զարգացումը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Ջամալյանը։

Նա նկատեց, որ մենք գերխնդիր ունենք ապագա սերունդներին փոխանցել ապահով ու հուսալի խաղաղություն, իսկ դրա երաշխիքը Շահումյանի, Քաշաթաղի և Հադրութի շրջանի սահմանամերձ հատվածի զարգացումն է:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրապ Ըռքոյանը, ով ասաց, որ շատ է պատահում, երբ իր ընկերներ զանգում և ասում են` հողերը հե՞տ են տալիս, ի՞նչ են որոշում: «Ասեմ, որ նման բան մեր շրջանում չենք զգում` սկսած Արաքսից մինչը Օմար: Բնակիչները շատ նորմալ կյանքով են ապրում, ստեղծագործում են: Մեր հարավային թևում, երբ գնում ենք, հազարավոր հեկտարներով այգիներ են տնկել, մոտ 20 հազար հեկտար ցորեն և գարի աշնանացան է արվել»,- ասաց նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---