Ա.Բայբուրդյանը եւ Պյեր Շեվալյեն քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանն ընդունեց ԵԱՀԿ նախագահության հարցերով Բելգիայի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ սենատոր Պիեռ Շեվալյեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ա.Բայբուրդյանը ողջունեց ԵԱՀԿ ապագա նախագահության նախաձեռնությունը Հայաստան այցելելու կապակցությամբ եւ ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն դրական դերակատարում է ունեցել եւ շարունակում է ունենալ տարածաշրջանում կայունության, համապարփակ անվտանգության հաստատման, հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման, ճգնաժամային կառավարման, ինչպես նաեւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության տարածման գործընթացներում: Պ.Շեվալյեն նշեց, որ մինչեւ 2006թ. ԵԱՀԿ նախագահության ստանձնումը այս այցը հնարավորություն կընձեռի առավել լավ նախապատրաստել նախագահությունը` հանգամանորեն ծանոթանալով մասնակից պետությունների դիրքորոշումներին, առաջարկություններին եւ խնդիրներին: Հյուրի խնդրանքով, Ա. Բայբուրդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը: Կողմերն անդրադարձան նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---