Արմեն Պողոսյանն առաջարկում է մեծացնել կառավարության մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»

Արմեն Պողոսյանն առաջարկում է մեծացնել կառավարության մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»

PanARMENIAN.Net - Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկում է մեծացնել կառավարության մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»:

Նա համոզված է, որ գազի սակագինը բարձրանալու է, ուստի կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, մասնավորապես, պետք վերականգնվի կենտրոնացված ջեռուցման համակարգը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահը բացի այդ՝ առաջարկեց նաև փոխել վճարման համակարգը.«Շատ սպառողը պետք է շատ վճարի, իսկ քիչ սպառողը՝ քիչ»:

Եթե թանկանա գազը, կթանկանան նաև մի շարք ապրանքներ: Արմեն Պողոսյանն ասում է, որ հայ ընտանիքներն այն վիճակում չեն, որ այս խնդիրն անուշադրության մատնվի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---