ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է կատարում Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում բարեփոխումների իրականացման գործում25 նոյեմբերի 2005 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց 2006 թ. ԵԱՀԿ-ում Բելգիայի նախագահության հարցերով Բելգիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, սենատոր Պյեռ Շեվալյեին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Աժ նախագահը Պ.Շեվալյեի խնդրանքով ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական եւ այլ բարեփոխումների գործընթացը եւ կարեւորեց ԵԱՀԿ-ի դերը Հայաստանում ու տարածաշրջանում տեղի ունեցող բարեփոխումներում` ընդգծելով, որ Բելգիայի նախագահության շրջանում լավ հնարավորություններ են ստեղծվում տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական հարցերի լուծման համար. մասնավորապես Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղային հաղորդակցության վերականգնման, որը կնպաստի ամբողջ տարածաշրջանի զարգացմանը, ռեգիոնալ համագործակցության կայացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին, նշվեց, որ լավ հնարավորություններ են ստեղծվել հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին նաեւ Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների առաջընթացը, քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայանցող այլ հարցեր եւս: Նշենք, որ նույն օրը Պյեր Շեվալյեն հանդիպում ունեցավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես հաղորդել են նախագահօ մամլո ծառայությունում, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքն ու հեռանկարները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |