Քաշաթաղի պատմամշակութային կոթողները վտանգված են![]() 20 ապրիլի 2013 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրապ Ըռքոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Քաշաթաղի շրջանում գտնվող մի շարք պատմամշակութային կոթողներ այսօր բարվոք վիճակում չեն և պահպանության կարիք ունեն: «Շրջանում կան հազարավոր պատմական հուշարձաններ, որոնք ամենալավ վավերագրերն են տարածքը հայկական լինելու մասին, և մեր պահանջն է, որ գոնե ամրացվեն դրանք, բայց հիմա ոչինչ չի արվում»,- ասաց նա: Առավել վատ վիճակում գտնվող հուշարձաններից Զոհրապ Ըռքոյանն առանձնացրել է Մկնատամի խաչը, 9–րդ դարից պահպանված Վարազգոմի վանքը, որոնք բացառիկ կառույցներ են և պետք է վերականգնվեն: «Պետք է գոնե ամրացվեն այդ շինությունները, բացի դրանից կան 18–րդ դարի եկեղեցիներ, որոնք նույնպես ունեն նորոգման կարիք, կան նաև ժայռափոր եկեղեցիներ, որոնց համար ընդամենը փոքր ծավալի ներդրումներ են պետք»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |