Երեւանում սկսվել է հայկական ընդդիմության բողոքի ցույցը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է Հայաստանի ընդդիմության բողոքի ցույցը, որը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 27-ը ներառյալ: Ընդդիմության առաջնորդները կոչ են անում ժողովրդին բոյկոտել սահմանադրական հանրաքվեն: Ընդդիմության առաջնորդները հայտարարում են ակցիան գիշերը շարունակելու մտադրության մասին: Հայաստանի ոստիկանության ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հովհաննես Վարյանը տեղեկացրել է, որ հանրահավաքի մասնակիցների թիվը չէր գերազանցում 500 հոգին: Իսկ հանրահավաքի կազմակերպիչները հավաստիացնում են, որ ակցիային մասնակցել է շուրջ 2 հազար մարդ: Նշենք, որ տվյալ ակցիան արտոնված չէր Երեւանի քաղաքապետարանի կողմից: Բացի այդ, ավելացնենք, որ տեղի ժամանակով ժամը 15:00-ին, երբ սկսվել էր ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաքը Ազատության հրապարակում, Օպերայի եւ բալետի շենքի հակառակ կողմում համերգ էր ընթանում սահմանադրական հանրաքվեի օգտին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---