Լ. Զուրաբյանը Վ. Գասպարյանից ոստիկանական պաշտոնյաների անուններ ու կոնտակտներ է ուզում![]() 20 ապրիլի 2013 - 20:18 AMT PanARMENIAN.Net - «Հայ Ազգային Կոնգրես» ԱԺ խմբակցության ղեկավար, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Զուրաբյանը ոստիկանապետին հայտնել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական քարոզչությունը խոչընդոտվում է ոստիկանների անգործության պատճառով: Զուրաբյանի նամակում, մասնավորապես ասված է. «Ավանում և Կենտրոնում նախընտրական քարոզչական նյութեր բաժանող մեր ակտիվիստներին մոտեցել են մարդիկ, ովքեր քարոզչության իրականացման դադարեցման ապօրինի պահանջներ են ներկայացրել, սպառնալիքներ տեղացել, որոշ դեպքերում անգամ բռնություն կիրառել: Ձեր ենթակայության տակ գտնվող ոստիկանական ստորաբաժանումները խոչընդոտել են Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կողմից Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ոչ զանգվածային միջոցառում հանդիսացող նախընտրական ակցիայի իրականացմանը: Մասնավորապես, ոստիկանությունը, կոպտորեն խախտելով քաղաքացիների ընտրական իրավունքը, ազատ տեղաշարժի և ցույցեր, հավաքներ ու երթեր անցկացնելու իրավունքները, պատնեշներ է կազմակերպել երթի մասնակիցների առաջ, այնուհետև բռնություն կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հրմշտոց սարքել՝ նպատակ ունենալով ձախողել նախընտրական ակցիան: Ոստիկանության անգործությունը Հայ Ազգային Կոնգրեսի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու ապօրինի փորձերի նկատմամբ, ինչպես նաև հենց ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական ազատությունների և ընտրական իրավունքի խախտումները վկայում են, որ ոստիկանությունը օրինականությունը և իր գործունեության մեջ քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն, կատարում է իշխող քաղաքական ուժի ապօրինի հրամանները: Պահանջում եմ անմիջապես դադարեցնել քաղաքացիների իրավունքների ոտնահարումը և ապօրինությունները, քաղաքական չեզոքության դիրքերից պատշաճորեն պահպանել հասարակական կարգը, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների: Առաջարկում եմ Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբին տեղյակ պահել ընտրական գործընթացի օրինականության պահպանման համար պատասխանատու ոստիկանական պաշտոնյաների անունների և կոնտակտային տվյալների մասին, ինչը թույլ կտա ապօրինությունների կանխման նպատակով արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծել»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |