Տեղումները կշարունակվեն մինչև վաղը![]() 21 ապրիլի 2013 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության տարածքում սպասվում է մեծ մասամբ ամպամած, անբարենպաստ և ցուրտ եղանակ, ամենուրեք պարբերաբար կդիտվեն տեղումներ, շրջանների մեծ մասում` ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հնարավոր է սաստիկ քամի 20-23մ/վրկ, բարձրադիր գոտիներում` ձնաբուք և ցածր տեսանելիություն, հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ, կա կարկուտի մեծ հավանականություն: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ ապրիլի 22-ին առատ տեղումները գրեթե ամենուրեք կդադարեն, և շրջանների գերակշիռ մասում կլինի միայն կարճատև անձրևի փոքր հավանականություն: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, հյուսիս-արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով: Պատկերից կզանազանվեն հարավային շրջանները. այստեղ այս գիշեր և ապրիլի 22-ին սպասվում են զգալի տեղումներ, հնարավոր է սաստիկ քամի 23մ/վրկ, տեղ-տեղ կարկուտ, բարձրադիր վայրերում հնարավոր է նաև լինեն դժվարանցանելի ճանապարհներ: Երևանում ցերեկը +14+16 աստիճան տաքություն է սպասվում, իսկ երեկոյան +7+9 աստիճան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |