Ախալցխայում կբացվի «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես

Ախալցխայում  կբացվի «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես

PanARMENIAN.Net - Ախալցխայի USAID–ի «Ժողովրդավարական ներգրավածության կենտրոնում» ապրիլի 23-ին «Զորի Զորյանի» անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչները, hասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ցուցահանդեսին ներկայացվելու են 1915թ. Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նկարներ, ականատեսների, մտավորականների և դեսպանների խոսքեր, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության իրողությունը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են նաև Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միության անդամների մի քանի նկարներ «Շարունակվող Ցեղասպանություն» խորագրով:

«Զորի Զորյան» երիտասարդական միության անդամների խոսքերով տվյալ ցուցահանդեսի բացման նպատակն է ծանոթացնել տեղի իշխանություններին, հասարակական կազմակերպությունների անդամներին և վրաց հասարակությանը այն մեծ աղետին, որը տեղի է ունեցել 1915թ. Օսմանյան կայսրությունում, հայտնում է akhaltskha.net-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---