Չինաստանում նորից երկրաշարժ է տեղի ունեցել![]() 21 ապրիլի 2013 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Սիչուան նահանգում այսօր` տեղական ժամանակով ժամը 04:53-ին, նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին ուժեղ ցնցումից հետո սեյսմոլոգներն արդեն 850 հետցնցում են արձանագրել, հայտնում է НТВ-ն: Հետցնցումներից 57-ի դեպքում ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ, երկուսի դեպքում 5–5.9 մագնիտուդ: Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհերի թիվը հասել է 179-ի, իսկ 7 հազարը ստացել են վնասվածքներ: Ողջ հանրապետության տարածքից աղետի գոտի են ուղարկվել փրկարարներ և բուժաշխատողներ: Երկրաշարժի հետևանքով առաջացած փլուզումները փակել են որոշ բնակավայրեր տանող ճանապարհները: Հիշեցնենք, որ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Չինաստանի հարավ- արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում: Աղետի գոտում այս պահին գտնվում է 7.5 հազար զինծառայող և 5 հազար ոստիկան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |