ՀՀ ղեկավարը անհասկանալի է համարում հանրաքվեն բոյկոտելու ընդդիմության մտադրությունը26 նոյեմբերի 2005 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհասկանալի է համարում երկրի Սահմանադրության փոփոխությունների նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեն բոյկոտելու ընդդիմության մտադրությունը, իսկ իրենց ներկայացուցիչներին ընտրական հանձնաժողովներից ետ կանչելու վերաբերյալ նրանց որոշումը` անընդունելի: Հայաստանի կենտրոնական հեռուստակայաններին տված հարցազրույցում, Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ի կամ մարզային ընտրական հանձնաժողովի անդամներին ետ կանչելը նախատեսված չէ Հայաստանի Ընտրական օրենսգրքով: «Եվ «Արդարություն» դաշինքը, եւ «Ազգային միասնություն» կուսակցությունը ունեն մեկական ներկայացուցիչ ԿԸՀ-ում եւ Հայաստանի մարզային ընտրական հանձանժողովներում, եւս մեկական ներկայացուցիչ է նշանակվում նախագահի կողմից: Այսինքն, այս դեպքում, մենք օժտված ենք հավասար իրավունքներով: Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելուն պես մեր ներկայացուցիչները դառնում են քաղաքացիական ծառայողներ եւ աշխատում են պետական կառույցում: Այդ պահից, ըստ օրենքի, աշխատանքը հանձնաժողովում ուղղակի դառնում է նրանց պարտականությունը»,-հայտարարել է Հայաստանի նախագահը, ընդգծելով ընդ որում, որ տվյալ պարտավորությունների չկատարման դեպքում առաջանում է պատասխանատվության հարց: «Մարդիկ, որոնք այսօր կոչ են անում բոյկոտել հանրաքվեն, ժամանակին բոյկոտեցին ղարաբաղյան պատերազմը: Այսօր այդ մարդիկ լավ էլ ապրում են, եւ ավելին, պատրաստվում են բոյկոտել մեր երկրի եւ մեր երեխաների ապագան: Ես կքվեարկեմ բարեփոխումների օգտին եւ կանեմ դա բաց քվեարկությամբ»,-ընդգծել է Հայաստանի նախագահը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |