Աշխարհը նշում է Երկրի օրը

Աշխարհը նշում է Երկրի օրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ը Երկրի օրն է: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Վիվասել-ՄՏՍ-ը համատեղ միջոցառումներ են կազմակերպել նվիրված Երկրի օրվան:

Երկրի օրվան նվիրված 2013թ. քարոզարշավի հիմնական նպատակներից մեկը` ծառատունկն է, որը տեղի կունենա «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի տարածքում:

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ը գտնվում է Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից տարածքում, որի կենսաբազմազանության պահպանումն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` 2010 թվականից:

Ծառատունկը կիրականացվի Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի` ԳԷՀ (UNDP/GEF Small Grant Program) դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Վիվասել-ՄՏՍ-ը կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ ծառատունկին և իրենց նեդրումն ունենալ տարածքի կանաչապատման գործում: Ծառատունկի հիմնական նպատակն է ստեղծել ավելի քան 2000 ծառ ունեցող կանաչապատ տարածք, որը կծառայի նաև որպես ապաստարան բազմաթիվ վտանգված կենդանատեսակների համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---