Լևոն Արոնյանն Ալյոխինի հուշամրցաշարի առաջին տուրում զիջել է Դին Լիրենին

Լևոն Արոնյանն Ալյոխինի հուշամրցաշարի առաջին տուրում զիջել է Դին Լիրենին

PanARMENIAN.Net - Փարիզում մեկնարկել է Ալեքսանդր Ալոյխինի հուշամրցաշարը, Լևոն Արոնյանը ատաջին իսկ տուրում պարտություն է կրել: Նա սևերով զիջել է չինացի Դին Լիրենին:

Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) զիջել է Մայքլ Ադամսին (Անգլիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) ավելի ուժեղ է եղել Նիկիտա Վիտյուգովից (Ռուսաստան), իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)-Լորան Ֆրեսինե (Ֆրանսիա) և Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել) պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կրամնիկը: Մրցաշարը կկայանա շրջանակային համակարգով և կավարտվի մայիսի 1-ին: Հուշամրցաշարի երկրորդ մասը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---