ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՄՏԱԴԻՐ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԺԱՄԱՆԵԼ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՎ31 հունվարի 2003 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Թերի Դեւիսը կարող է Լեռնային Ղարաբաղ ժամանել երրորդ երկրով` Վրաստանով: Այդ մասին հաղորդելով Բաքվի «525» թերթին` Դեւիսը հայտարարել է, որ տարածաշրջան կայցելի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո` փետրվարի վերջին կամ մարտի սկզբին, եւ կուղեւորվի Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ: Միաժամանակ, զեկուցողը չի բացառել, որ մեկնումը Լեռնային Ղարաբաղ Թբիլիսիով կարող է անհնար լինել: Այդ կապակցությամբ Թ. Դեւիսը նշել է. «Եթե ես Ղարաբաղ գնամ Ադրբեջանով, դա չի նշանակում, թե ես պաշտպանում եմ Ադրբեջանին: Համապատասխանաբար` իմ ուղեւորությունն այնտեղ Հայաստանով չի նշանակում, թե պաշտպանում եմ Հայաստանին»: Դեւիսի խոսքերով` հակամարտության վերաբերյալ զեկույցը պատրաստ կլինի տարածաշրջան ուղեւորությունից հետո: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |