«Հայոց Արծիվները» սատարում են Տարոն Մարգարյանին![]() 22 ապրիլի 2013 - 14:48 AMT PanARMENIAN.Net - «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը և նազմակերպության 300 մասնաճյուղերի 32.000-ից ավելի անդամներ, կարևորելով ՀՀ-ում տեղի ունեցող ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրության ներկա օրերի պատմական իրադարձությունը ակտիվորեն մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և քվեարկելու են Հայաստանի հանրապետական կուսակցության և կուսակցության ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին: «Համոզված ենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և մասնավորապես արհեստավարժ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ ջանասիրությամբ, աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ են Երևան քաղաքի հոգսերը լուծելու և անցած տարիների մնացած խնդիրները ավարտին հասցնելու` հայոց 13-րդ մայրաքաղաքը բարձրացնելով միջազգային մակարդակի և դարձնելով աշխարհի ողջ հայության ու մեր հպարտության անխոցելի երաշխիքը: «Հայոց Արծիվները» կոչ է անում արժանապատիվ երևանցիներին մայիսի 5-ին տեղի ունեցող Երևան քաղաքի ավագանու ընտրություններում յուրաքանչյուրիդ կարևորագույն և գնահատելի քվեն տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, ի դեմս մեծ հայրենասեր Տարոն Մարգարյանի»,- ասված է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության տարածած հաղորդագրության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |