Ա.Մարգարյան. Հավանաբար, սահմանադրական փոփոխությունները կընդունվեն27 նոյեմբերի 2005 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ նրա ընտանիքի անդամները մասնակցել են Հայաստանում ընթացող Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեին: Հայաստանի վարչապետը «կողմ» է քվեարկել երկրի Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելուն` իր որոշումը բացատրելով նրանով, որ ուղղումների նախագծի հեղինակը իշխանության կոալիցիան է, որի անդամ է նաեւ իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): «Հավանաբար, սահմանադրության փոփոխությունները կընդունվեն»,-հայտարարել է Մարգարյանը` նշելով, որ հատուկ համակարգող կենտրոնը ընդգրկուն եւ հաջող քարոզչություն անցկացրեց: Վարչապետը չմեկնաբանեց ընդդիմության բոյկոտը, հայտարարելով, որ «ընդդիմադիր ուժերը առաջնորդվում են իրենց ընտրությամբ եւ որոշումներով»: Նա նաեւ տեղեկացրել է, որ ընտրատեղամասից գնալու է կառավարություն, իսկ այնուհետեւ հատուկ կենտրոն այցելելուց հետո ՀՀԿ գրասենյակում կհետեւի գործընթացին: Արտերկրյա դիտորդական առաքելությունների սակավաթիվ լինելու, մասնավորապես, ԵԱՀԿ ներկայացուցիչների բացակայության վերաբերյալ հարցին նա պատասխանել է, որ այդ կազմակերպությունները պետք է իրենք հայտարարեին հանրաքվեի դիտարկման առաքելություն ստեղծելու մտադրության մասին: Հայաստանի վարչապետը միեւնույն ժամանակ կոչ է արել դիտորդներին առավելագույնս հստակ եւ պրոֆեսիոնալ կերպով կատարել իրենց աշխատանքը: Նշենք, որ 1/17 ընտրական տեղամասում, որտեղ քվեարկել է վարչապետը, ընդհանուր առմամբ գրանցված է 1802 ընտրող: Տեղական ժամանակով 11:00-ի (10:00 Մ.ժ) տվյալներով այստեղ քվեարկել էր ընդամենը 180 քաղաքացի: Ա.Մարգարյանը հույս է հայտնել, որ ժողովուրդը կակտիվանա կեսօրից հետո, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |