Հայ ձյուդոիստները Եվրոպայի առաջնություն կմեկնեն ապրիլի 24-ին![]() 22 ապրիլի 2013 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի հավաքականը ապրիլի 24-ին կմկերնի Բուդապեշտ, որտեղ ապրիլի 25-28-ին տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն ասել է, որ վերջին համատեղ հավաքը ՌԴ Արմավիր քաղաքում շատ լավ է անցել: «Տղաները լավ մարզավիճակում են: Մենք լավ նախապատրաստական աշխատանք ենք տարել, հուսով եմ, որ կկարողանանք մեդալն նվաճել: Կարևորը, նրանք վնասվածքներ չունեն և առողջ են»,-ասել է Բաբայանը: ԵԱ-ը կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60կգ), Արմեն Նազարյանն ու Գոռ Հարությունյանը (66կգ), Մհեր Կարապետյանն ու Ռաֆայել Դավթյանը (81կգ) և Հակոբ Առաքելյանը (100կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |