Ապրիլի 23-ին Քնեսեթում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Ապրիլի 23-ին Քնեսեթում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Քնեսեթում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես PanARMENIAN.Net ին է ասել Իսրայելի հայերի «Արարատ» միության մամլո քարտուղար Մենդել Կորսունսկին, վերջին 5 տարում այդ հարցն ամեն տարի քննարկվել է Քնեսեթում հայամետ պատգամավորների ջանքերով: «Սակայն, ցավոք, մինչ օրս այդ քննարկումները չեն հանգեցրել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման Իսրայելի կողմից»: Նա հիշեցրել է, որ Իսրայելի հայերի միությունը կոչ է անում բոլոր այն մարդկանց, ում համար բարոյականությունը թանկ է քաղաքական շահից, մասնակցել ապրիլի 24-ի ցույցին, որն ուղղված է Հայոց ցեղասպանության ուրացման դեմ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---