Նախորդ շաբաթ կայացել է Երևանի երթուղիների սպասարկման համար ևս 7 մրցույթ![]() 22 ապրիլի 2013 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը. ավելի քան 1900 մարդ հետազոտվել է սրտի հետ կապված խնդիրներով, 198 կին ենթարկվել է աչքի և 68 կին՝ գինեկոլոգիական վիրահատության: Հանձնարարվել է հարակից տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքին զուգահեռ՝ ուշադրություն դարձնել նաև շենքերի և շինությունների արտաքին տեսքի, պահպանմանը: Պարտադիր բարեկարգման աշխատանքներում թերացող տնտեսվարողների մասով հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում վերանայել պայմանագրերը: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կայացել է երթուղիների սպասարկման համար ևս 7 մրցույթ, որից 5-ը՝ ավտոբուսային, 2-ը՝ միկրոավտոբուսային: Հանձնարարվել է շարունակել խիստ վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանման ուղղությամբ: Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և շինբարեկարգման աշխատանքների մասով հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Միաժամանակ հանձնարարվել է հետևել, որ ժամանակին վերացվեն նախորդ տարվա աշխատանքներում ի հայտ եկած թերությունները: Զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ավարտվել է հայտարարությունների համար նախատեսված ևս 200 ցուցատախտակների տեղադրումը: Հիմնականում ավարտվել են նաև հայտարարությունների տախտակների տեղադրման աշխատանքները բազմաբնակարան շենքերի շքամուտքերում: Մայրաքաղաքում շինարարական աշխատանքներ իրականացնող բոլոր կառույցներին հանձնարարվել է ինչպես աշխատանքների, այնպես էլ դրանք իրականացնողների մասին իրազեկող համապատասխան ցուցանակներ տեղադրել աշխատանքների իրականացման վայրերում: Հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքին: Զեկուցվել է , որ նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծով ստացվել է 284 հեռախոսազանգ, որոնցով բարձրացված հարցերից 232-ը լուծում է ստացել, մյուսներն ընթացքի մեջ են: Սահմանված ժամանակացույցով կատարվել է նաև քաղաքացիների ընդունելություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |