Ա.Բաղդասարյանը նշել է հանրաքվեի մասնակցության գոհացուցիչ մակարդակը27 նոյեմբերի 2005 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումները կարեւոր նշանակություն ունեն եւ շատ կարեւոր է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա մասնակցել հանրաքվեին եւ կատարել իր ընտրությունը»,-հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում, քվեարկությանը մասնակցելուց հետո: Նրա խոսքերով, արդեն 12:00-ի տվյալներով մասնակիցների թիվը գոհացուցիչ էր: «Դա խոսում է այն մասին, որ լավ քարոզչություն է անցկացվել, եւ ժողովուրդը հասցրել է ծանոթանալ սահմանադրական փոփոխությունների փաթեթի բովանդակությանը: Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ սահմանադրական փոփոխությունները առնչվում են մեր երկրի ապագային»,-նշել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Նա նաեւ կարեւորել է այն փաստը, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը բուռն քննարկման ընթացք է ապրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Կարծում եմ, 15 տարվա ընթացքում մեր ժողովուրդը այնքան բան չէր իմացել հանրաքվեի մասին, որքան իմացավ վերջերս: Ակտիվ քրոզչություն գնաց, ինչպես «կողմ», այնպես էլ «դեմ» եւ ինձ թվում է, ժողովուրդը կարողացավ կողմնորոշվել, թե ինչ որոշում կայացնի»,-ամփոփել է Արթուր Բաղդասարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |