«Լեռնային պար» քանդակի հեղինակը պատրաստ է վերականգնել այն, եթե վնասը փոխհատուցվի![]() 22 ապրիլի 2013 - 16:24 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային պար» քանդակախմբի հեղինակ Տիգրան Արզումանյանը պատրաստ է վերականգնել քանդակը, եթե Երևանի քաղաքապետարանն ու «Դվին» հյուրանոցի սեփականատերը փոխհատուցեն վնասը: Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սեփականատերը ասել է, որ 1 մլն դրամ կտա, բայց ըստ քանդակագործի, դա անգամ հումքի համար չի բավականացնի: Քանդակագործն ասում է, որ պետք է վերականգել այն արձանը, որի մոտ ժամանակին հավաքվում ու երդվում էին Արցախ մեկնող կամավորները: Հիշեցնենք, որ Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար»-ը արձանախումբը, որը տեղադրված էր «Դվին» հյուրանոցի տարածքում, թալանվել է: Նշենք նաև, որ դեպքից հետո քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է, որ պատասխանատվությունը կրում է սեփականատերը և քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել քանդակախմբի վերականգնման գումարները` ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |