Արմեն Մարտիրոսյանը ՀՔԾ-ում որպես վկա շուրջ 3 ժամ հարցաքննվել է22 ապրիլի 2013 - 16:39 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Բարև, Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանն այսօր Հատուկ քննչական ծառայությունում որպես վկա շուրջ 3 ժամ հարցաքննվել է: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ ինչ եղել էր ապրիլի 9-ին, ինքը ևս մեկ անգամ ներկայացրել է քննիչին և հայտնել, որ իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններից մեկը խոշոր սմբակավոր կենդանու մականուն ունի: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հարուցված երկու գործով էր ներկայացել, որոնցից մեկը ապրիլի 9-ի առավոտյան իրարանցման հետ էր կապված. «Որպես Երևանի ավագանու թեկնածու ապրիլի 7-ից քայլերթով Գյումրիից եկել ենք Երևան և արդեն ապրիլի 9-ին 8 կմ Երևանում քայլել էինք, երբ ոստիկանությունն իր լիազորությունների գերազանցելով խոչընդոտեց մեր խաղաղ երթը և նաև քարոզարշավը, դրան գումարած ոստիկանությունը ապօրինի անհամարժեք ուժ է կիրառել երթի խաղաղ մասնակիցների նկատմամբ, այդ թվում` իմ հարազատների»: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ երկրորդ գործը երեկոյան բախումների հետ էր կապված, երբ Բաղրամյան պողոտայում ժողովրդի ու ոստիկանության միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ծեծի էր ենթարկվել նաև ինքը: «Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ, ուղղակի գազանային բնազդ ցուցաբերեցին և բռնություն իրականացրեցին իմ նկատմամբ։ Բարեբախտաբար մի փոքր առողջ մարմին ունեմ և բռնությանը շատ ավելի հեշտ տարա, մեծ վնասվածքներ չեղան։ Բայց հետագայում նման գործողությունների դեպքում կարող են այլ քաղաքացիներ լինել, և ոստիկանությունը պետք է ազատվի նման ոստիկաններից»,-ասաց նա։ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այդ ոստիկանը չգիտես ինչու ինքնաձիգով էր, որի իրավունքը չուներ. «Ի՞նչ էր անում ավտոմատավորը խաղաղ ցուցարարների շրջանում»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին |