ԼՂՀ նախագահ. Հրամայական է դառնում համազգային կարևորագույն խնդիրների շուրջ միասնական քաղաքականութունը22 ապրիլի 2013 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ուղերձ է հղել Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին: Ուղերձում ասված է. «Ի սրտե ողջունում եմ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովի բոլոր մասնակիցներին ու հյուրերին: Նման միջոցառման անցկացումը համարում եմ կարևոր ու պահանջված, և այդ իսկ պատճառով, ուզում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը` նախաձեռնության իրականացման համար: Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը հզոր ու անկախ ազգային պետականության առկայությունն է: Իսկ մեր անկախ պետականության հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը և նրա շարունակական ամրապնդումը: Այս համատեքստում հրամայական է դառնում համազգային կարևորագույն խնդիրների շուրջ միասնական ու համակարգված քաղաքականության իրականացումը: Նման գերխնդիրներից է Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչումը, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծումը և սփյուռքում հայ ինքնության պահպանումը: Ողջունելի է, որ այդ և դրանց հետ կապված բազմաթիվ այլ հարցեր ընդգրկված են համաժողովի օրակարգում: Կրկնակի ողջունելի է, որ միջոցառումը երիտասարդական է: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս աշխատանքն ավելի երկարաժամկետ տեսլականով կազմակերպելու համար: Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի աշխարհի տարբեր ծայրերում հայ երիտասարդների միջև կապերի ամրապնդման գործին: Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխատանք»,- հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |