Վանիկ Զաքարյանը կլինի կանանց շախմատի Գրան պրիի վճռաբեկ հանձնաժողովի նախագահը

Վանիկ Զաքարյանը կլինի կանանց շախմատի Գրան պրիի վճռաբեկ հանձնաժողովի նախագահը

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին նշանակել է մայիսի 2-16-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվելիք կանանց Գրան պրիի մրցաշարի վճռաբեկ հանձնաժողովի նախագահ, հաղորդում է armchess.am-ը:

Գրան պրիի վեց փուլերը հաջորդաբար կկայանան Ժնևում (մայիս), Դիլիջանում (հունիս), Տաշքենդում (սեպտեմբեր), 2014-ին` Խանտի Մանսիյսկում (մայիս), Թբիլիսիում (հունիս) և Էրդենետում (օգոստոս):

Որպես կազմակերպիչ երկրներից մեկը` Հայաստանը Գրան պրիում կունենա իր ներկայացուցիչը, և նա կլինի գրոսմայստեր էլինա Դանիելյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---