Բաշար Ասադ. Հայերը Սիրիայի հասարակության անբաժան մասն են դարձել

Բաշար Ասադ. Հայերը Սիրիայի հասարակության անբաժան  մասն են դարձել

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր հանդիպել է Լիբանանից ժամանած կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է As-Safire թերթը, ի թիվս այլ հարցերի՝ Ասադն անդրադարձել է նաև ազգային փոքրամասնություններին՝ բարձր գնահատելով Սիրիայի հայերի նվիրվածությունը, ովքեր չեն լքում Սիրիան անգամ նման ճգնաժամի պայմաններում:

Խոսելով Սիրիայի հայ համայնքի մասին, Ասադն ասել է, որ նրանք կարողացել են սերտ կապել հաստատել այն համայնքի հետ, որտեղ ապրում են և դարձել են դրա անբաժան մասը:

Նա հիշել է նաև Լիբանանի հայերի նվիրվածությունը քաղաքացիական պատերազմի տարիներին՝ նշելով, որ հայերը չլքեցին Լիբանանը այնպես, ինչպես մինչ օրս չեն լքում Սիրիան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---