Այսօր բացվեց Վալմարի ծննդյան 65-ամյակին նվիրված ցուցահանդեսը![]() 22 ապրիլի 2013 - 19:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր «Վալմար Արտ» պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանի (Վալմար) «Իսպանական տպավորություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի ծննդյան 65-ամյակին: Ճանաչված նկարիչ Վալմարի ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Սիրված արվեստագետն աշխարհի տարբեր մայրցամաքներում ունեցել է ավելի քան 40 անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներ: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հայ ժամանակակից գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Վոլոդյա Մարգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |