Փլուզում՝ Կապանում. Տուժածներ չկան![]() 22 ապրիլի 2013 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 17.47-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ փլուզվել է Ամալյա Ալեքսանյանին պատկանող երկհարկանի տան (կառուցված` 1950-ական թվականներին, 130 ք.մ) երկրորդ հարկի երկշերտ պատի ներքին շերտը (11 ք.մ): Տուժածներ չկան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |