Աջափնյակում ծեծել են բուկլետներ բաժանող ՀԱԿ ակտիվիստներին. Նրանցից մեկը հիվանադանոցում է

Աջափնյակում ծեծել են բուկլետներ բաժանող ՀԱԿ ակտիվիստներին. Նրանցից մեկը հիվանադանոցում է

PanARMENIAN.Net - Այսօր Աջափնյակում դեռևս անհայտ հանգամանքներում մի խումբ երիտասարդներ հարձակվել են բուկլետներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա: Ծեծկռտուքի արդյունքում տուժել է Ալիկ անունով մի երիտասարդ, ով այս պահին գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վնասվել է երիտասարդի գլուխը:

Վահագն Խաչատրյանն ասաց, որ ծեծկռտուքին ներկա մյուս երիտասարդներն այս պահին ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում են և հաղորդում են տալիս կատարվածի մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---