Չեխիան եվրոյի ներմուծման հարցը կդնի հանրաքվեի![]() 23 ապրիլի 2013 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Չեխիան եվրոյի ներմուծման հարցը կդնի հանրաքվեի, հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը Չեխական հեռուստատեսությանը: «Եվրոյին անցնելու գլխավոր պայմանը պետք է լինի ընտրողների որոշումը հանրաքվեի արդյունքում»,-ասել է Նեչասը: Նա նշել է, որ կոնկրետ ժամկետների մասին խոսելը վաղ է: «Սխալ կլիներ կոնկրետ ժամկետներ նշել, քանի որ եվրոյի հետ կապված իրավիճակը շատ դինամիկ է զարգանում»,-ասել է Նեչասը: Նախօրեին նախագահ Միլոշ Զեեմանը Passauer Neue Presse-ին ասել էր, որ Չեխիան կարող է եվրոյի գոտուն անդամակցել առաջիկա 5 տարիներին: Այժմ երկրում ավելի շատ են այդ գաղափարի հակառակորդները, քան կողմնակիցները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |