2013թ. առաջին 3 ամիսներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 306 467 ուղևոր![]() 23 ապրիլի 2013 - 12:19 AMT PanARMENIAN.Net - 2013թ. հունվար-մարտ ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 306 467 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 303 571 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 141 192 մարդ` 2012թվականի 138 691 -ի դիմաց, մեկնել է 165 275 մարդ` 2012 թվականի 164 880 -ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 2 523 տոննա բեռ` 2012թ. 2 164 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 1 465 տոննա բեռ` 2012թ. 907 տոննայի դիմաց և ներկրվել է 1 058 տոննա` 2012թ. 1 257 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 1 935 ` 2012թ. նույն շրջանի 2 150 -ի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |