Երևանում նշել են Իսրայելի Պետության կազմավորման 56-ամյակը![]() 23 ապրիլի 2013 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Մայր Հայրենիք» ռազմական փառքի թանգարանում նշել են Իսրայելի Պետության կազմավորման 56-ամյակը: Տոնակատարությունը սկսվել է Հայաստան-Իսրայել բարեկամության ծառուղում, որը ստեղծվել է 5 տարի առաջ: Այնտեղ տնկվել է 60 ծառ՝ Իսրայելի 60-ամյակի պատվին, իսկ մի քանի տարի անց, մայիսի 9-ին տնկվեց Խաղաղության ծառը ի պատիվ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-ամյա տարեդարձի: Իսկ ապրիլի 19-ին ծառուղում տնկվեց ևս մի քանի ծառ, որը նվիրել էր Երևանի քաղաքապետարանը: Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանն ընթերցել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ուղերձը: Հետո Հայաստանի հրեական համայնքի անդամներին դիմեց համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Հանդիսավոր մասից հետո տեղի ունեցավ համերգ, որը վարում էր «Մենորա» Հրեական մշակութային կենտրոնի փոխնախագահ Արմեն Առնաուտովը: Միջոցառմանը ներկա էին ինչպես հրեական համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ հյուրեր, մասնավորապես, Ազգային փոքրամասնությունների գծով նախագահի խորհրդականի ներկայացուցիչ Նառա Ղուլյանը, Ազգային փոքրամասնությունների ու կրոնների վարչության պետ Վարդան Ասծատրյանը, ՊՆ սպաներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |