Հովհաննես Սահակյանը` բնապահպանության նախարա՞ր. Եթե նման առաջարկ լինի, կմտածեմ![]() 23 ապրիլի 2013 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը դեռ չի ստացել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ իր հետ գոնե նման հարց չի քննարկվել: «Ես ինձ որպես պատգամավոր, որպես խմբակցության քարտուղար բավական հարմարավետ եմ զգում, բայց եթե նման առաջարկ լինի, այդ ժամանակ ես կմտածեմ»,- ասաց Հովհաննես Սահակյանը: «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Ըստ թերթի տեղեկությունների` ՀՀԿ-ում արդեն քննարկվում են որոշ թեկնածուների անունները: Այս համատեքստում շրջանառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի անունը, ով ժամանակին աշխատել է այս նախարարությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |