Հայ նետաձիգները մասնակցել են Եվրոպայի Գրան Պրիի 1-ին փուլին

Հայ նետաձիգները մասնակցել են Եվրոպայի Գրան Պրիի 1-ին փուլին

PanARMENIAN.Net - Հայ նետաձիգները վերադարձել են Ֆրանսիայի Ռիոմ քաղաքում կայացած Եվրոպայի Գրան Պրիի 1-ին փուլից: Ֆրանսիա էին մեկնել Հայաստանի չեմպիոններ Գոհար Շահնազարյանը և Արշակ Պետրոսյանը:

Մեկնարկային շրջանի Մ1 վարժությունում Պետրոսյանը վաստակել է 1257 միավոր, իսկ Շահնազարյանը 1233 միավոր: Սակայն նրանք պարտվել են 1/24 եզրափակչում և երկուսն էլ գրավել են 33-րդ տեղը՝ Պետրոսյանը 74, իսկ Շահնազարյանը 53 մասնակիցների մեջ:

Այս ստուգատեսը տարվա առաջին մեկնարկային մրցաշարն էր աշխարհի առաջնությունից առաջ: Մինչ աշխարհի առաջնությունը նրանք մասնակցելու են մի շարք միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլ (Հայաստան), աշխարհի գավաթի 2-րդ փուլ (Թուրքիա) և աշխարհի գավաթի 4-րդ փուլ (Լեհաստան):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---