Սիրիայում առևանգել են երկու քրիստոնյա եպիսկոպոսների![]() 23 ապրիլի 2013 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում առևանգել են երկու քրիստոնյա եպիսկոպոսների, Թուրքիայի սահմանից ոչ հեռու: Նրանք վերադառնում էին հարևան երկրից սիրիական Հալեպ: Առևանգման մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Առևանգվածներից մեկը Գրիգորիուս Յոհան Իբրահիմը Հալեպի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսն է, մյուսը՝ Հույն ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Պավել Յազիգին: Մինչ հակամարտության սկիզբը Սիրիայի բնակչության 10 տոկոսը քրիստոնյաներ էին: Հալեպի քրիստոնյաներից մեկը հայտնել է, որ մեքենայի վարորդին սպանել են: Ավելի վաղ եպիսկոպոս Իբրահիմն ասել էր, որ երբեք Սիրիայի պատմության մեջ քրիստոնյաների վիճակն այսքան ցավագին չի եղել: «Քրիստոնյաների վրա հարձակվում են, առևանգում են, հարազատները նրանց համար ստիպված են լինում հսկայական գումարներ վճարել»,-ասել է եպիսկոպոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |