Կոնգրեսականները հորդորում են Սպիտակ տանը ավելացնել օժանդակությունը Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ջավախքին

Կոնգրեսականները հորդորում են Սպիտակ տանը ավելացնել օժանդակությունը Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ջավախքին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Մայքլ Գրիմը նամակով դիմել են գործընկերներին՝ առաջարկելով ավելացնել օժանդակությունը Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ջավախքին, ինչպես նաև աջակցել հայ փախստականներին Մերձավոր Արևելքից 2014թ. ֆինանսական տարում, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Հայաստանի բոլոր բարեկամները միանում են ու երախտագիտություն հայտնում յուրաքանչյուր օրենսդրի այս նախաձեռնությունն առաջ մղելու ու մեր շահերը աշխարհի այդ կարևոր տարածաշրջանում պաշտպանելու համար»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նշել է, որ ԱՄՆ հայերն անհամբեր սպասում են համատեղ աշխատանքին Կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ: «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի տնտեսական աճին, Արցախի անվտանգությանը, Ջավախքի զարգացմանն ու Մերձավոր Արևելքի հայերի ու այլ քրիստոնյաների համար ռիսկերի նվազեցմանը»,-ասել է Համբարյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---