Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն երևանցուն բավական լուրջ ծրագիր է առաջարկում23 ապրիլի 2013 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ չունի գաղափարական, բարոյական լուրջ հակասություններ, և եթե դա բխում է ժողովրդի շահերից։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին և իշխող Հանրապետական կուսակցության իրականացրած քարոզարշավին, Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ՀՀԿ իրենց գործընկերները չեն տարանջատում անհատի և կուսակցության գործունեությունները: «Նորից եմ հիշեցնում, որ սա կուսակցությունների ընտրություն է, և քաղաքացին քվեաթերթիկում տեսնելու է կուսակցությունների անունները»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը: Ըստ Տիգրան Ուրիխանյանի` ԲՀԿ-ն երևանցուն բավական լուրջ ծրագիր է առաջարկում: «Քաղաքացին շատ լավ տեսնում և հասկանում է, թե ինչ է անում այս կամ այն կուսակցությունը: Մեր ծրագիրը մյուսների ծրագրերից տարբերվում է նրանով, որ մենք ասում ենք, թե ինչ ենք անելու և ցույց ենք տալիս, թե ոնց ենք անելու»,- ասաց նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |