ՀՀԿ պատգամավոր. Տարոն Մարգարյանը բանավոր շատ լավ խոսք ունի, նա գրած տեքստեր չի արտասանում![]() 23 ապրիլի 2013 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի փորձում քաղաքականացնել Երևանի ավագանու ընտրությունները, ասում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և նկատում, որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են քաղաքականացնել ընտրություններն ու հայտարարում են իշխանությունը խլելու մասին, սակայն պարզ չէ, թե ումից են նրանք ցանկանում խլել իշխանությունը: «Տարբեր քաղաքական ուժեր մինչև այժմ չգիտեն, թե ով է իրենց թեկնածուն և տարբեր անուններ են տալիս, սակայն թեկնածու է համարվում ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց ՀՀԿ պատգամավորը: Ինչ վերաբերում է իրենց քարոզարշավին, ապա ըստ պատգամավորի, բակային հանդիպումների ընթացքում իրենց թեկնածուն ավելի շատ ուշադրություն է դարձնում բնակիչների հետ շփումներին և ցանկանում է հենց տեղի բնակիչներից իմանալ նրանց հուզող խնդիրների մասին: «Տարոն Մարգարյանը բանավոր շատ լավ խոսք ունի, մեր թեկնածուն գրած տեքստեր չի արտասանում»,- ասաց նա: Անդրադառնալով խոսակցություններին, թե ՀՀԿ-ում Տարոն Մարգարյանին արգելել են ուղիղ շփվել քաղաքացիների հետ, Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ նման բան գոյություն չունի. «ՀՀԿ-ում նման հարցեր չեն քննարկվել, մեր թեկնածուն միշտ բաց է եղել լրատվամիջոցների հետ շփվելու համար»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |