Լիտվայի Հայերի միությունն անբարոյական է համարում սփյուռքի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին![]() 23 ապրիլի 2013 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում սատարում է Տարոն Մարգարյանի թեկնածությանը: ՌՀՄ-ն դիմել էր Լիտվայի Հայերի միությանը, առաջարկելով հետևել իրենց օրինակին: Լիտվայի Հայերի միությունն իր նիստում որոշել է մերժել ՌՀՄ առաջարկը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Դեմ չլինելով քաղաքապետի անձին և խորապես հարգելով նրա հոր՝ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը, մենք գտնում ենք, որ անբարոյական է սատարել որևէ թեկնածության ՀՀ ցանկացած պաշտոնի համար: Առաջին հերթին դա գնահատվում է որպես միջամտություն պետության ներքին գործերին, առավել ևս, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին: Մենք գտնում ենք, որ Երևանի ու Հայաստանի բնակչությունն ինքը պետք է որոշի, թե ում տա իր ձայնը, և սփյուռքահայ կազմակերպությունները չպետք է միջամտեն այդ հարցին: Լիտվայի Հայերի միությունը կշարունակի սատարել հայ ժողովրդին, գործելով ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի»,-ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |