Բացահայտվել է սոցիալական կայքի օգտատերերի անահատական էջերին տիրացած անձի ինքնությունը![]() 23 ապրիլի 2013 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրանացել է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին «Nar» անհատական էջի օգտատերը «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում Հ.Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը: Հետագայում Հ.Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է: Բացի այդ, պարզվել էր նաև, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձն ապօրինի տիրացել է նաև Հ.Ներսիսյանի ընկերոջ` Ս.Համբարձումյանի` «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի անհատական էջին: Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն.Գրիգորյանը, ով օգտագործել է ընկերոջ` Գ.Հակոբյանի համակարգիչը: Նախաքննության ընթացքում Ն.Գրիգորյանը խոստովանել է կատարած արարքը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |