Արտակարգ պատահարները ադրբեջանական բանակում շարունակվում են

Արտակարգ պատահարները ադրբեջանական բանակում շարունակվում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերում զինծառայող է կախվել, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: Ադրբեջանական բանակի զինծառայող Իբրահիմ Ռաջաբ օղլու Գաֆարովը, 1991թ. ծնված, կախվել է Բաքվի Նախիմովի փողոցում գտնվող բնակարանում, որտեղ ապրում էր վարձակալությամբ:

Ադրբեջանի ԶՈւ մամլո ծառայությունը հաստատել է գործակալության տեղեկատվությունը: Ասվում է, որ ըստ նախնական վարկածի, ինքնասպանությունը կատարվել է ընտանեկան խնդիրների պատճառով: Փաստով հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---