Հայաստանը կարևորում է Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Հայաստանը կարևորում է Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական քաղաքական, տնտեսական և մշակութային փոխհարաբերություններին վերաբերող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպան Եգանյանը և սենատոր Անդրեյչուկը զրուցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից կատարվող քայլերը: Դեսպանը կարևորեց Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Կողմերը անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի նախագահի կողմից նախաձեռնված հարաբերությունների կարգավորման փորձը և ձեռք բերված պայմանավորվածություններից թուրքական կողմի նահանջը: Կողմերը կարևորեցին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---