Հակոբ Սերոբյանը գոհ է մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքից![]() 23 ապրիլի 2013 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գոհ է Եվրոպայի առաջնության արդյունքից: «Մենք ակնկալում էինք, որ տղաները կկարողանան մտնել եզրափակիչ փուլ, սակայն շատ թեժ պայքարում մեր Արթուր Դավթյանը հենացատկում կարողացավ կանգնել պատվոհարթակի երրորդ աստիճանին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Սա շատ ուրախալի փաստ է մեզ համար»,- ասաց Սերոբյանը: Ըստ նրա, լավ արդյունք է նաև այն, որ Հայաստանը առանձին վարժություններում ևս ներկայացուցիչներ է ունեցել եզրափակչում. «Առհասարակ, տղաներն արել են այն, ինչ իրենցից պահանջվել էր»: Հայաստանի հավաքականը որոշ ժամանակ անց կսկսի նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կկայանա սեպտեմբերի վերջին Բելգիայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |