Վալերի Բուայեն ժամանել է Երևան՝ հայերի հետ միասին ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը![]() 23 ապրիլի 2013 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեի հետ, ով նաև Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա բազմակողմ հարաբերությունները, շնորհակալություն հայտնեց պատգամավորին՝ նշելով, որ ուրախությամբ հյուրընկալում են մի անձնավորության, որն իր մոտեցումներով և գործունեությամբ ցույց է տվել, թե ինչ վերաբերմունք ունի Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ: Վալերի Բուայեն շնորհակալություն հայտնեց խորհրդարանի իր գործընկերներին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան, և իր համար Հայաստանն արդեն հարազատ ընտանիք է: Նա նշեց, որ եկել է Երևան՝ հայերի հետ միասին ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Պատգամավոր Բուայեն նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիայում ստեղծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամական խումբ, որի գործունեությանը մասնակցում են նաև Ֆրանսիայի նախկին պատգամավորներ: Նա հույս հայտնեց, որ ԼՂՀ-ի հետ բարեկամությունն արդյունավետ կլինի և կնպաստի նաև այլ ոլորտներում գործակցության ամրապնդմանը: Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Մարգարիտ Եսայանը, Խաչատուր Քոքոբելյանը, Կարինե Աճեմյանը, Մնացական Մնացականյանը ողջունեցին ֆրանսիացի պատգամավորի այցը Հայաստան ապրիլի 24-ի նախաշեմին և շնորհակալություն հայտնեցին նրան կատարած աշխատանքի, ինչպես նաև հայանպաստ գործունեության համար: Հայ պատգամավորները նաև վերահաստատեցին, որ անելու են ամեն բան՝ երկու երկրների միջև առկա բարեկամությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ: Վալերի Բուայեն ցավով նշեց, որ չնայած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին մերժվել է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին կստեղծեն մեկ այլ շրջանակ և իրենց ջանքերը կուղղեն հարցը կրկին բարձրացնելուն: Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանի և Մարգարիտ Եսայանի առաջարկով հյուրին ներկայացվեց հայ երիտասարդ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի ծրագրի նախագիծը՝ նվիրված Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցման 850-ամյակին: Ներկայացվեց նաև ծրագրի վերաբերյալ 15 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |