ՀՅԴ. Րաֆֆի Հովհաննիսյան, կամ լռեցրու դրանց, կամ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու

ՀՅԴ. Րաֆֆի Հովհաննիսյան, կամ լռեցրու դրանց, կամ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու

PanARMENIAN.Net - ՀՅԴ նախընտրական շտաբը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի վերջին հայտարարություններին: Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևան քաղաքում տեղադրված գերթանկարժեք նստարանները մատակարում է «Նիկոլ Դուման» ընկերությունը, որը կապ ունի ՀՅԴ-ի հետ: Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ էլ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, որ կասկածում է, որ ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը կանցնեն Երևանի ավագանի:

«Մի արեք

Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին` տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա: Հարց ունես, հասցեատիրոջը դիմիր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:

Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է` իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս` թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:

Հարգելի պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կամ լռեցրու դրանց, կամ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են»,-ասված է ՀՅԴ շտաբի հայտարարության մեջ:

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել էր.

«Հարց ՀՅԴ ընկերներին:

Ավագանու ՀՀԿ ցուցակի անդամ Նաիրա Կարապետյանը բազմանշանակ հայտնեց, որ Երևան քաղաքում տեղադրված գերթանկարժեք նստարանները (1 նստարանը արժե 165.000 դրամ, ինչը անպատկերացնելի թանկ է ու անհարկի ճոխություն) մատակարում է «Նիկոլ Դուման» ընկերությունը, որը կապ ունի ՀՅԴ-ի հետ: Նաիրա Կարապետյանի ակնարկն այն էր, որ նստարանները թանկ մատակարարում են, իրենք էլ թանկ գնում են, քանի որ էժան առաջարկ չկա: Վստահ եմ, որ էժան առաջարկ կլինի) կարող էր լինել, եթե մտքներին տեղ լիներ և ցանկանային այն գտնել: Բայց ՀՀԿ-ականի ակնարկի էությունն այն էր, որ եթե ինչ-որ մեկը շահում է դրանից, ապա դա ՀՅԴ-ական ընկերությունն է, քանի որ իրենք պարզապես «գնորդ են» (այլ ոչ թե ատկատչիկ):

Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ի՞նչ կպատասխանեք. «Նիկոլ Դումանն» է գերշահույթներ ստանո՞ւմ` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապատերանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով:

Շաբաթներ առաջ մի հաղորդման ժամանակ, որին մասնակցում էինք ես, Նաիրա Կարապետյանը, ՀՅԴ-ից Արթուր Եղիազարյանը, իմ կողմից բարձրացված այս հարցով նա այլ պատասխան տվեց (ես նշել էի, որ ըստ մասնագետների այդ նստարանները առավելագույնը կարող են արժենալ 100.000 դրամ, իսկ մեծաքանակ գնման դեպքում` ավելի էժան): Կարապետյանը մասնավորապես ասաց, որ այդ 100.000-ից դուրս մնացած գումարը` ամեն նստարանի համար շուրջ 65.000 դրամը կազմում են հարկերը (ավելացված արժեքի հարկ և այլն): Ակնհայտորեն, հիմա պատասխանը փոխվել է ու մեղադրանքը ուղղվում է ՀՅԴ-ի կողմը:

Հետաքրքիր է, ավելի քան միլիոնուկեսանոց դալանների ներկերի «թանկության» համար ո՞ւմ են մեղադրելու.... Այդ գումարով ամբողջական շենքեր ներկելու համար անհրաժեշտ Լատեքս ու նման ներկեր կարելի էր գնել...»:

 Ուշագրավ
---