Քվեարկության արդյունքները 1353 տեղամասերից. «այո» է ասել ընտրողների 93,2 տոկոսը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում եւ արտերկրում 1933 ընտրատեղամասերի արդյունքներով սահմանադրական հանրաքվեին 1 525 425 ընտրողներից մասնակցել է 1 001 775-ը, կամ ընտրողների 65,7 տոկոսը: Նրանցից 933 181 (93,2 տոկոս) կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 15 988 (5,7 տոկոսը)` դեմ: 16 988 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Տվյալ պահի դրությամբ, հաշվառվել է քվեաթերթիկների շուրջ 66,53 տոկոսը: Նշենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում էր 1878 ընտրատեղամաս, ինչպես նաեւ 44 տեղամաս 28 երկրների 40 քաղաքներում: Հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ էր 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի` 2 301 828-ի 1/3-ը: Հանրաքվե անցկացնելու համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 միլիոն 334 հազար 300 քվեաթերթիկ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---