Քաղաքագետ. Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է ոչ թե մարդկության, այլ մարդկայնության դեմ23 ապրիլի 2013 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ պետք է սկսել Ցեղասպանության հատուցման գործընթաց, որը երեք փուլ ունի: Անհատական, երբ ընտանիքները զրկվել են իրենց ունեցվածքից, որը կարող են ետ ստանալ առանց Ցեղասպանության ճանաչման: Երկրորդ փուլը համայնքային մակարդակով հատուցումն է: Այստեղ շատ բան արված չէ: Բայց այլ երկրներում նախադեպեր եղել են: Երրորդ փուլը ենթադրում է Հայաստանի տարածքների վերադարձ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արա Պապյանը նկատեց, որ շատերը 1915 թ. որպես վերջ են դիտարկում, բայց այդպես չէ. «Սա հանցագործություն է ոչ թե մարդկության, այլ մարդկայնության դեմ»: Քաղաքագետը կանխատեսում է, որ 100-ամյակին ընդառաջ Թուրքիան երկու իրարամերժ քաղաքականություն կտանի. «Կկոշտացնեն թուրքահայերի և Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը: Մյուս կողմից` կսիրաշահեն մեզ»: Արա Պապյանը նկատեց, որ մենք թուրքերի հետ խաղում ենք քաղաքական դաշտում, բայց դա սխալ է, քանի որ մենք տարբեր քաշային կարգի խաղացողներ ենք: «Մենք պետք է նոր փաստաթուղթ առաջարկենք հայ-թուրքական արձանագրությունների փոխարեն»,- ասաց քաղաքագետն ու ավելացրեց, որ հսկայական թվով անհայտ փաստաթղթեր կան ցեղասպանության հետ կապված, որոնք չեն ուսումնասիրվել: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |