Բիձինա Իվանիշվիլի. Վրաստանը ՌԴ հանդեպ կլինի կոռեկտ, բայց սկզբունքային

Բիձինա Իվանիշվիլի. Վրաստանը ՌԴ հանդեպ կլինի կոռեկտ, բայց սկզբունքային

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը մասնակցում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին Ստրասբուրգում, կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և հայտարարել է, որ Վրաստանը ՌԴ հանդեպ կլինի կոռեկտ, բայց սկզբունքային:

«Ցանկանում եմ նշել, որ Կովկասը դեռ անվտանգ գոտի չէ: Մենք պետք է երկխոսություն վարենք Ռուսաստանի հետ, որը մեր ամենամեծ հարևանն է: Մենք երկկողմ երկխոսություններ ենք սկսել, մենք վերադարձնում ենք մեր արտադրանքը ռուսական շուկա»,-ասել է Իվանիշվիլին:

Վրաց վարչապետը նաև կարևորել է եվրոպացի գործընկերների աջակցությունը այդ գործում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---