Հայաստանում ԵՄ խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալով![]() 23 ապրիլի 2013 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ արդյունավետ աշխատանքի համար Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան այսօր պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Հանձնելով պարգևը` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձր է գնահատում Էդուարդո դը Լորենցո Օչոայի ավանդը` Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության և կրթության բնագավառում Եվրոպական Միության ինտեգրման ծրագրերի տարածման և ընդլայնման գործում: Արմեն Աշոտյանը կարևորել է նաև Եվրամիության և Եվրախորհրդի հետ ակտիվ համագործակցությունը թե՛ ԵՄ հարևանության քաղաքականության, և թե՛ «Արևելյան գործընկերության» շրջանակներում: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Եվրամիության խորհրդարանական խորհրդատուն այն եզակի օտարերկացիներից է, ում շնորհվում է նման պարգև, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան շնորհակալություն է հայտնել` իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |