Լևոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ

Լևոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լևոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---